[start:song]
600
1. Քո գահի առջև ահա կանգնել եմ,
Ուզում եմ բացել սրտիս գաղտնիքը:
Չեմ կարող նայել ես Քո երեսին,
Չէ՞ որ Դու գիտես ամեն ինչ, Տե՛ր իմ:
2. Երեսիդ լույսը ինձ կյանք է տալիս,
Կոտրած սրտիս, Տե՛ր, մեծ հույս է տալիս:
Ուզում եմ անվերջ փարվել Քեզ, ի՛մ Տեր,
Որ լինեմ հավերժ ներկայությանդ մեջ:
3. Ինչ էլ որ լինի, Քոնն եմ ես, գիտեմ,
Քո ձեռքերի մեջ ես ապահով եմ:
Երեսիդ լույսը կյանքի աղբյուր է,
Իմ կյանքի սկիզբը և վերջը Դու ես:
[end:song]
[start:song]
211
1. Ուզում եմ երգել ու գովաբանել,
Քո սուրբ անունը մարդկանց մեջ պատմել,
Դու, Հիսո՛ւս, սեր ես, սեր ես Դու անսպառ։
Ա՜խ, ինչպե՞ս չասեմ՝
Սիրում եմ Քեզ,
Ա՜խ, ինչպե՞ս չասեմ՝
Պաշտում եմ Քեզ։
2. Թեև կատարած իմ չար գործերով
Կարծես ասում եմ՝ ես ուրիշինն եմ,
Բայց սիրտս է լալիս ու թաքուն ասում՝
Ա՜խ, Տեր, Դու գիտես,
Սիրում եմ Քեզ,
Չէ՞ որ Դու գիտես՝
Պաշտում եմ Քեզ։
3. Իմ վատ արարքով վանում եմ ես Քեզ
Ու դարձյալ զղջում. մեղավոր եմ ես,
Այո՛, Տե՛ր Հիսուս, շատ եմ մեղավոր ես։
Բայց ինչպե՞ս չասեմ՝
Սիրում եմ Քեզ,
Ա՜խ, ինչպե՞ս չասեմ՝
Պաշտում եմ Քեզ։
Նոտաները
[end:song]
[start:song]
154
1. Դու ինձ մոտ ես, քան ծովին իր ափը,
Դու ինձ թանկ ես, քան մայրն՝ իր որդուն,
Դու եկար, որ քաղցրացնես իմ դառը,
Դու եկար, որ տանես ինձ Աստծուն։
Առանց Քեզ իմ կյանքն էլ ինձ պետք չէ,
Առանց Քեզ միայն մեղք եմ գործում,
Դու ես միայն ուրախությունն իմ հոգու,
Եղի՛ր միշտ ինձ հետ, Քեզ եմ խնդրում։
2. Երբ Աստված այցելում է աշխարհին,
Որ նրա ձեռքից ազատի ինձ,
Այնժամ Քեզ եմ տեսնում միշտ իմ առջևում,
Եվ իմ հոգին փարվում է Քեզ։
Առանց Քեզ իմ կյանքն էլ ինձ պետք չէ,
Առանց Քեզ միայն մեղք եմ գործում,
Դու ես միայն ուրախությունն իմ հոգու,
Եղի՛ր միշտ ինձ հետ, Քեզ եմ խնդրում։
3. Եվ հիմա Քո հավատքով կենդանի
Ապրում եմ ես այս երկրի վրա,
Դու ինձ մոտ ես, քան ավազը՝ ծովափին
Եվ թանկ ես, քան ջուրը՝ այրվողին։
Առանց Քեզ իմ կյանքն էլ ինձ պետք չէ,
Առանց Քեզ միայն մեղք եմ գործում,
Դու ես միայն ուրախությունն իմ հոգու,
Եղի՛ր միշտ ինձ հետ, Քեզ եմ խնդրում։
[end:song]
[start:song]
101
1. Երբ որ Նա ամպերով վերադառնա,
Իմ աչքերով պիտի Նրա դեմքին նայեմ,
Ուրախությամբ և փառք տալով Աստծո Զավակին`
Ամպերի մեջ դիմավորեմ։
Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհ է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
2. Ի՜նչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ,
Երբ որ բոլոր սուրբերը հավաքվեն,
Միասին պետք է փառաբանեն Աստծո Գառին,
Արժանի է ամեն փառքի։
Հարսը պատրաստ է, արի՛, Հիսուս Տեր,
Զարդարված հոգով սպասում է։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
3. Ահա՛, Տերը գալու է բյուրավոր սուրբերով
Եվ հրեշտակների փողի ձայնով,
Հաստատելու է մի մեծ թագավորություն
Եվ խաղաղություն երկրի վրա։
Օ՜, ի՜նչ մեծ փառք է, ի՜նչ մեծ շնորհ է,
Երջանիկ հույս է Տիրոջ կողմից։
Ուրախ եմ, որքա՜ն ուրախ եմ,
Հիշելով այս մեծ հույսը՝ ցնծում եմ։
[end:song]
[start:song]
234
1. Ինչո՞ւ ես տանջում քեզ այդպես,
Միշտ հարցնելով, թե՝ ե՞րբ կգա:
Չէ՞ որ քեզ հետ է Նա ընդմիշտ,
Կրում է հոգուդ ցավն ու վիշտ։
Դե շուտ արի՜ Դու, ի՛մ Հիսուս,
Փոխի՛ր իմ սիրտը, իսկ հետո
Թեկուզ աշխարհն էլ որ ինձ տան,
Իմ սիրտը Քեզ միայն կտամ։
2. Այլևս չեմ ուզում հիշել,
Թե աշխարհում ով եմ եղել,
Մեղք գործելով՝ չէի հասկանում,
Որ արդեն ձեռքդ էիր մեկնում։
3. Ա՜խ, ինչպես եմ ես փափագում,
Ե՞րբ եմ ես Քեզ հետ քայլելու,
Ամուր ձեռքիցս Դու բռնես,
Հավիտենություն ինձ տանես։
[end:song]
[start:song]
179
1. Երբ Տիրոջը մոտ ենք մենք,
Իր Հոգին է մեր մեջ,
Ուրախությամբ ցնծում ենք,
Իր Հոգին է մեր մեջ,
Մեզ Իր Հոգով լցնում է,
Իր Հոգին է մեր մեջ,
Սրտանց Իրեն պաշտում ենք,
Իր Հոգին է մեր մեջ։
Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։
Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)
2. Տերն է մեր Հովիվը,
Իր Հոգին է մեր մեջ,
Նա մեզ միշտ պահպանում է,
Իր Հոգին է մեր մեջ,
Արժանի է Նա փառքի,
Իր Հոգին է մեր մեջ,
Իր Սուրբ Հոգու զորությամբ
Իր Հոգին է մեր մեջ։
Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։
Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)
3. Նա է ճշմարիտ ճամփան,
Իր Հոգին է մեր մեջ,
Ուր որ առաջնորդում է,
Իր Հոգին է մեր մեջ,
Արժանի է գոհության,
Իր Հոգին է մեր մեջ,
Իր անունը մեծարենք,
Իր Հոգին է մեր մեջ
Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։
Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)
[end:song]