148
1. Ամեն տեղ կերթամ ես Տեր Հիսուսի հետ,
Ամեն տեղ կապահովե Նա հավետ
Ոչ մեկ տեղ առանց Իրեն կըլլամ ուրախ,
Ամեն տեղ Հիսուսի հետ կերթամ անվախ:
Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,
Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով:
2. Երբ Տիրոջս հետ եմ՝ մեկու ես չեմ կարոտ,
Բարեկամք երբ զիս լքեն, Հիսուս է մոտ,
Երբ բաժինս ըլլա վայր մը տառապանաց,
Հիսուսով այնտեղն իսկ կլլա տուն փառաց:
Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,
Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով:
3. Ամեն տեղ ես Տիրոջմով ննջել կրնամ,
Թե ըլլա որ հոս աչքերս ալ չբանամ,
Բայց Տիրոջ փողին ձայնեն, երբ արթնանամ
Հիսուսի պայծառ դեմքեն պիտ կշտանամ:
Ամեն տեղ, ամեն տեղ անվախ, անվրդով,
Ամեն տեղ Փրկչիս հետ կերթամ ապահով: