19
1․Թող ուրախ լինեն սրտերն մեր
Եվ գոհությունով լցված։
Հայրն կոչում է մեզ՝ որդիներ,
Իր Որդվովն ենք մենք փրկված։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր էլ ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուր էլ լինենք միշտ ուրախ։
2․Հայրն Իր ձեռքով տանում է մեզ,
Պատերազմում՝ պաշտպանում։
Նրա շնորհքը տալիս է մեզ
Ինչ որ պետք է մեր կյանքում։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր էլ ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուր էլ լինենք միշտ ուրախ։
3․Երբ Նրանից հեռանում ենք,
Խավարում է մեր շուրջը,
Այս ու այն կողմ տատանվում ենք,
Եվ տրտմում է մեր անձը։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր էլ ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուր էլ լինենք միշտ ուրախ։
4․Բայց <<արդարները կծաղկեն>>,
Չեն շեղվի ճանապարհից,
Ուստի Տիրոջ թող ծառայեն,
Եւ հեռու կենան մեղքից։
Մենք ուրախ ենք (2)
Եվ ամեն օր էլ ուրախ,
Կյանքի ճանապարհը գեղեցիկ է,
Ուր էլ լինենք միշտ ուրախ։