357Փառք Հայր Աստծուն

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Modern 357

      Փառք Հայր Աստծուն

      Բառերի տեքստի չափը100%

      Խավարում էինք ապրում

      Առանց հույս, առանց լույս,

      Երբ իջար, Տեր Դու դարձար

      Նոր կյանքի մեծ արշալույս,

      Մարգարեն ինչպես ասաց,

      Մի մանուկ ծնվեց կույսից

      Օրորոց մինչև հասավ

      Իր անսպառ փառքի գահից:


      Փառք Հայր Աստծուն, փառք Որդուն

      Ամենակալ Սուրբ Հոգուն,

      Սուրբ է Տերը Եռամեկ,

      Հրաշագործ Աստված Քեզ փառք հավետ:


      Հոգիները փրկելու, կորցրածը հատուցելու,

      Եվ գալիք կյանքի համար Տեր,

      Դու խաչը բարձրացար,

      Տառապանքը Քո անգամ

      Քեզ տեսնել չխանգարեց,

      Խաչի հակառակ կողմը

      Ուր, որ փրկությունն էր մեր:


      Փառք Հայր Աստծուն, փառք Որդուն

      Ամենակալ Սուրբ Հոգուն,

      Սուրբ է Տերը Եռամեկ,

      Հրաշագործ Աստված Քեզ փառք հավետ:


      Դեռ նոր օրը չբացված

      Երկինքը շունչը պահած

      Տեսավ քարը գլորվեց,

      Դուրս եկավ Գառը հաղթած,

      Եվ բազում ննջեցյալներ

      Գերեզմանից դուրս ելան

      Հրեշտակները ցնծացին

      Տիրոջ մեծ փառքը տեսան:


      Եկեղեցին այս ծնվեց

      Հոգու բոցն այստեղ վառվեց,

      Եվ հիմա չունի վախճան

      Այս ուղղին ճշմարտության,

      Ու հիմա ազատ եմ ես

      Տեր Քո մեծ սիրո շնորհիվ,

      Քեզ տալիս եմ գոհություն,

      Մեծարանք, փառք ու պատիվ

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.