459Արարատ լեռան իջել է տապան

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Modern 459

      Արարատ լեռան իջել է տապան

      Բառերի տեքստի չափը100%

      Արարատ լեռան իջել է տապան,

      Երկնքում բացվել սիրուն ծիածան:


      Նոյ, Նոյ, Տերն ասաց,

      Լուսամուտը բաց,

      Նոյ, Նոյ, դուրս արի

      Փրկված ենք, փրկված


      Արարատ լեռան,

      Սիրուն աղավնին

      Դառնում է տապան՝

      Ձիթենին կտցին։


      Նոյ, Նոյ, դուռը բաց

      Վտանգը անցավ,

      Նոյ, Նոյ, դուրս արի

      Երկիրը չորացավ։


      Արարատ լեռան

      Մի փոքր ընտանիք

      Երգում են, ցնծում

      Ուրախ, երջանիկ։


      Փառք, փառք, փառք Քեզ Տեր

      Որ մեզ փրկեցիր,

      Փառք, փառք, փառք Քեզ Տեր

      Մեզ ազատեցիր


      Արարատ լեռան

      Դեմն է Երևան

      Ամեն օր հիշում ենք

      Մենք Նոյան տապան


      Փառք, փառք, փառք Քեզ,Տեր

      Որ մեզ փրկեցիր,

      Փառք, փառք, փառք Քեզ Տեր

      Մեզ ազատեցիր

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.