533Հզոր Աստված Խաղաղության

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Modern 533

      Հզոր Աստված Խաղաղության

      Բառերի տեքստի չափը100%

      Հզոր Աստված խաղաղության,

      Սքանչելի Տեր Հիսուս,

      Դու պատվավոր խորհրդական,

      Հայր սիրո և գթության


      Այցելիր ինձ, որ բորբոքվեմ

      Հոգուդ կրակով անշեջ,

      Իմ գնացքը Դու հաստատիր

      Քո ոսկեձույլ խոսքի մեջ


      Դու ես Աստված Աբրահամի,

      Իսահակի ու Դավթի,

      Նաև կանչված այն ընտրյալի,

      Ով սրտանց Քեզ կպաշտի


      Թույլ տուր Հիսուս, Հայր երկնային,

      Որ փարվեմ ես Քո կրծքին,

      Քեզ հետ ձուլվեմ և վայելեմ

      Քո սերը աստվածային


      Լայն բաց արա իմ աչքերը,

      Որ հրաշքներդ տեսնեմ,

      Վստահաբար, հաստատակամ

      Քո հետևից միշտ քայլեմ


      Տեր, ողորմիր, որ առաջին

      Խնջույքիդ ներկա լինեմ,

      Նոր անունդ իմ շուրթերին

      Երգեմ ու փառաբանեմ

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.