704Ալեկոծ Ծովի Վրա

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Modern 704

      Ալեկոծ Ծովի Վրա

      Բառերի տեքստի չափը100%

      Ալեկոծ ծովի վրա,

      Ցամաքից շատ հեռու

      Ուժեղ քամուն հակառակ

      Կռունկներն էին գնում


      Միայն մեկը մոլորված,

      Վիրավորված թևով

      Ծանր ցավի մեջ ընկած

      Շուրջն էր նայում լացով


      Նա արդեն վայր էր ընկնում,

      Անուժ էր թռչելու

      Թևերն էլ չէին շարժվում

      Հույս չուներ ապրելու


      Եվ թվում էր թե նրան

      Մահը արդեն մոտ է

      Հանկարծ նա կղզի տեսավ,

      Որը շատ հեռու չէր


      Նրան, մի ձեռք երկնային

      Մինչև կղզի տարավ

      Եվ այնտեղ նա վերստին

      Կյանքը վերստացավ


      Եթե այդպես թռչունին

      Աստված փրկց մահից,

      Առավել Իր պաշտողին

      Կփրկ__ի կորստից

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.