153Դեմքիդ նայելիս աչքերս փայլում են,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 153

      Դեմքիդ նայելիս աչքերս փայլում են,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Դեմքիդ նայելիս աչքերս փայլում են,

      Արցունքով լցվում փայլից հմայքիդ,

      Որ հոսում է, գնում–խառնվում գետին`

      Սուրբերիդ ցնծության լացին:


      Ու մոռանում եմ կյանքիս անհամար

      Տխրությունները, վշտերն ու վերքերը

      Ու վայրկյանի մեջ միանում եմ Քո հրեշտակներին,

      Որ գիշեր–ցերեկ գահիդ առջև երգում են երգը այս`

      Սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, ո՛վ իմ Հայր: (2)


      2. Անունդ լսելիս` սիրտս թռչում է,

      Գնում–միանում այն անկեղծ սրտերին,

      Որ Քեզ են փնտրում ու Քո կամքն անմար

      Եվ երգում անվանդ փառք:


      Youtube ♪♫ ➤

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.