175Հաճախակի արի դու Գողգոթա՝

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 175

      Հաճախակի արի դու Գողգոթա՝

      Բառերի տեքստի չափը100%

      1. Հաճախակի արի դու Գողգոթա՝

      Այստեղից է կյանքիդ սկիզբը,

      Նայիր Աստծո զոհին խաչի վրա՝

      Քեզ համար է թափվում արյունը։

      Անմեղ ձեռքերից արյունը հոսեց,

      Աստծո Որդին այստեղ մահացավ,

      Գողգոթայում երկնքից դուռ բացվեց,

      Մարդկությունը փրկություն ստացավ։


      2. Թող որ այս քո կյանքի արահետը

      Հեռու չգնա այն հին խաչից,

      Որ հոգիդ, ինչպես մանկական սիրտը,

      Մաքուր լինի բոլոր մեղքերից:

      Երջանկությունը հեռվում մի՛ փնտրիր,

      Արի՛ այստեղ և դու կգտնես,

      Խաչի մոտով անտարբեր մի՛ անցիր՝

      Այստեղ Հիսուսով կյանք կգտնես։


      3. Այստեղ են մարդիկ միշտ նայել հույսով,

      Այստեղ են մեր երազանքները,

      Այստեղ էր, որ Հիսուսն Իր արյունով

      Կորստից ազատեց աշխարհը։

      Թեկուզ մարդկության ողջ պատմությունը

      Բազում դարերի մեջ մոռացվի,

      Հիսուսի տարած մեծ հաղթությունը

      Հավիտենությունն էլ չի ջնջի: