244Ո՜վ հավատարիմ, իմաստուն ծառա՛,-

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 244

      Ո՜վ հավատարիմ, իմաստուն ծառա՛,-

      Բառերի տեքստի չափը100%

      1. «Ո՜վ հավատարիմ, իմաստուն ծառա՛,-

      Հիսուսը կասի սիրով նրան,-

      Հավատքդ դու պահեցիր մինչև վերջ,

      Մտի՛ր Իմ ուրախությանս մեջ»։


      2. Երկրորդ գալստյանն, երբ Նա մեզ դառնա,

      Իր փառքը երկրի վրա երևա,

      Իր հարսին պատրաստ՝ պիտի գրկի Նա,

      Նորից դեպ երկինք վերադառնա։


      3. Նոր Երուսաղեմ, քաղաք սիրելի,

      Սուրբ բնակարան մեր բաղձալի,

      Քո փողոցներով պիտի մենք քայլենք,

      Հիսուսի հետ միշտ ուրախ լինենք։


      4. Էլ ո՛չ սուգ կլինի, ո՛չ էլ՝ տրտմություն,

      Ի՜նչ զարմանալի ուրախություն,

      Սուրբ Հոգով լեցուն հավերժ ցնծություն.

      Ահա երկնային Արքայություն։