246Հոգուս կարոտն ես, ո՜վ Սուրբ Հոգի,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 246

      Հոգուս կարոտն ես, ո՜վ Սուրբ Հոգի,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Հոգուս կարոտն ես, ո՜վ Սուրբ Հոգի,

      Քո կրակովը սիրտս կհալի,

      Եկո՛ւր այսօր, ո՜վ Սուրբ Հոգի,

      Բնակի՛ հավետ մեջն իմ սրտի:


      Լեցո՛ւր այսօր, հիմա լեցո՛ւր

      Սուրբ կրակովդ իմ սիրտ,

      Վառե՛, այրե՛, մաքրե այսօր

      Իղձերս, կիրքերս անխնա բոլոր:


      2. Հոգուս մեջ եղիր, ո՜վ Սուրբ Հոգի,

      Թող սրտիս մեջ կրակդ բռնկվի,

      Կարոտ եմ Քեզ, ո՜վ Սուրբ Հոգի,

      Եկո՛ւր, լեցո՛ւր սիրտս խղճալի:


      3. Թող կյանքս լինի, Տե՜ր իմ Աստված,

      Սուրբ Հոգիովդ միշտ բռնկված,

      Սիրո կենաց մի վառարան,

      Որ մարդ տեսնե պատկերդ իմ վրա:

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.