283Իմ Փրկիչ սիրելի, խոսի՛ր, աղաչում եմ,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 283

      Իմ Փրկիչ սիրելի, խոսի՛ր, աղաչում եմ,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Իմ Փրկիչ սիրելի, խոսի՛ր, աղաչում եմ,

      Քո խոսքի կարոտից երգում ու կանչում եմ:

      Մի՛ լռիր, սիրելիս, իմ սիրտը հալչում է,

      Ձայնի՛ր ինձ, կանչի՛ր ինձ, պատրույգս մարում է:


      Կարոտ եմ Քո տեսքին,

      Քո ձայնին, Քո խոսքին:

      Ա՜խ, որքան եմ ուզում

      Լինել միշտ Քո կողքին:


      2. Առանց Քո սուրբ սիրո ինչպե՞ս եմ ապրելու,

      Ինչպե՞ս եմ առանց ջուր աճելու, ծաղկելու:

      Հոգիս իմ շուրթերից «Հիսո՜ւս» է կանչելու,

      Իմ Աստվա՛ծ, մինչև ե՞րբ, որքա՞ն ես լռելու:


      Կարոտ եմ Քո տեսքին,

      Քո ձայնին, Քո խոսքին:

      Ա՜խ, որքան եմ ուզում

      Լինել միշտ Քո կողքին:

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել