31Լույս է տալիս կյանքին մեր

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 31

      Լույս է տալիս կյանքին մեր

      Բառերի տեքստի չափը100%

      1. Լույս է տալիս կյանքին մեր

      Սերը շնչով Իր սուրբ,

      Խինդով լցնում սիրտը մեր

      Սերը՝ գգվող ու նուրբ։


      Ողջ գիշեր մեր օրոցքին,

      Ինչպես մայրը անքուն,

      Մեզ համար Նա կաթոգին

      Աղոթում է թաքուն։ (2)


      2. Եվ երբ կայծակի թափից

      Ցնցվում ենք ու դողում,

      Սերն է լալիս մեր վշտից,

      Վշտերից՝ ամոքում։

      Սերը մեզ միշտ ներում է,

      Պատվիրում է ներել,

      Բոլորին Նա սիրում է,

      Իր պատգամն է սիրել։ (2)


      3. Սերն ուժեղ է ավելի

      Սրբացած սրտերում,

      Ոչ թե խանդում ահալի,

      Երազի ամպերում։


      Սերը մեզ ներշնչում է

      Անգամ կյանքը զոհել,

      Երբ մեկը հառաչում է,

      Անօգ է ու անել։ (2)


      4. Առանց սիրո իզուր են

      Պարգևները բոլոր,

      Խաչվելն անգամ էլ զուր է,

      Զուր՝ հավատքը հզոր։


      Կանցնի մահվան սև գիրկը

      Եվ արևը բարի,

      Սերն է միակ անշեջը,

      Միայն սերը կապրի։ (2)


      5. Նա աշխարհին էլ է չար

      Նորից կյանքի կոչում,

      Քանզի Աստվածն է Նա՝

      «Սքանչելի» է կոչվում։


      Ողջ գիշեր մեր օրոցքին,

      Ինչպես մայրը անքուն,

      Մեզ համար Նա կաթոգին

      Աղոթում է թաքուն։ (2)

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել