326Ո՛վ Տեր, Քու խոսքով մեզի ստեղծեցիր,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 326

      Ո՛վ Տեր, Քու խոսքով մեզի ստեղծեցիր,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Ո՛վ Տեր, Քու խոսքով մեզի ստեղծեցիր,

      Դուն հաստատեցիր երկինք ու երկիր:

      Որչա՜փ կսիրեմ ես Քու օրենքդ,

      Ան է ամեն օր իմ մտածմունքը։


      2. Օրհնեցե՛ք Տերը, ո՛վ բոլոր ազգեր,

      Գովե՛ք զԱնիկա, ո՛վ ժողովուրդներ:

      Նեղությանս մեջ Տերը կանչեցի,

      Անիկա պատասխան տվավ ինծի։


      3. Լսե՛ք ասիկա, ո՛վ բոլոր ազգեր,

      Ու ականջ դրե՛ք, ո՛վ ժողովուրդներ,

      Աստված մեզի համար Փրկիչը ղրկեց,

      Ան մեզի համար Իր կյանքը զոհեց։


      4. Հիմա մոտեցե՛ք շնորհաց Աթոռին,

      Կյանք պիտ ունենաք, թե հուսաք Գառին,

      Ան է Փրկիչը համայն աշխարհի,

      Ապաշխարեցե՛ք, կսպասե ձեզի։

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.