34Արդյո՞ք այն գետին եզերքը

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 34

      Արդյո՞ք այն գետին եզերքը

      Բառերի տեքստի չափը100%

      ЕГВ 269 ՀԵ 379, Էլմ. 463 Հայտն. 22։1

      1. Արդյո՞ք այն գետին եզերքը

      Մեր ոտքերն պիտի մտնեն,

      Ուր սուրբերն ու հրեշտակները

      Ցնծությամբ միշտ կքալեն։


      Այո՛, մենք ալ ժողովվինք հոն

      Բոլոր հրեշտակաց ու սրբոց հետ,

      Այն հստակ գետին եզերքը,

      Որ վերն՝ աթոռեն կելլե։


      2. Այն հստակ գետին եզերքը,

      Երբ ուրախությամբ մտնենք,

      Մենք ալ հոն երկնից երգերը

      Անդադար պիտի երգենք։


      3. Այն պայծառ գետին եզերքը

      Երբ որ աչքերնիս տեսնեն,

      Հայնժամ Աստծո Գառնուկը

      Արցունքնիս պիտի սրբե։


      4. Այն հանդարտ գետին եզերքը

      Քաղցրությամբ կառաջնորդե

      Իր հոտին Բարի Հովիվը

      Եվ զանոնք հոն կարածե։


      5. Այն կենաց գետին եզերքը

      Վերջն է մեր պանդխտության,

      Հոն լցվի պիտի մեր սիրտը

      Քաղցրությամբ, խաղաղությամբ։


      Youtube ♪♫ ➤

      Նոտաները

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.