385Արյունը Նրա խոսում է այսօր
1. Արյունը Նրա խոսում է այսօր
Ինձ և քեզ համար:
Հիսուսն ասաց. «Ես պատրաստ եմ, Հայր,
Թափել Իմ արյունը նրանց համար»:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով: (2)
2. Մի բորոտ մոտեցավ Հիսուսին և ասաց.
«Կամենու՞մ ես, իմ Տեր, ինձ սրբել»:
Իսկ Հիսուսը նայեց Իր սիրող հայացքով
Եվ ասաց. «Կամենում եմ, սրբվիր»:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով: (2)
3. Հավատա այն Զոհին, որ արել է քեզ համար,
Մոտեցիր համարձակ Շնորհքի գահին
Եվ վերցրու բժշկությունը քո,
Որ ունի Նա այսօր քեզ համար:
Արյունը Նրա ազատել է մեզ մահից,
Արյունը Նրա խոսում է մեզ համար:
Արյունը Նրա սրբում է կյանքը մեր,
Մենք ազատ ենք Հիսուսի արյունով: (2)
Երբ է երգվել
This song is not in an archived service yet.