414Մարգարեներն ասացին

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 414

      Մարգարեներն ասացին

      Բառերի տեքստի չափը100%

      1. Մարգարեներն ասացին

      Փրկչի գալստյան մասին,

      Թե՝ շուտով աշխարհ կգա,

      (Որ փրկի մարդկանց: 2)

      Հիսուս պիտի կոչվի Նա,

      Քրիստոս պիտի կոչվի Նա,

      Ու կտանի Նա մարդկանց

      Մահից դեպի կյանք։ (2)


      Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

      Հիսուսն է աշխարհ եկել,

      Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

      Մեզ համար Փրկիչ է ծնվել։ (2)


      2. Լուսնկա մի գիշեր էր,

      Երբ ծնվեց Լուսո Որդին,

      Երկնքում աստղ փայլեց,

      (Լույս փայլատակեց: 2)

      Հայտնվեց հրեշտակը

      Մի քանի հովիվների.

      «Ավետիս եմ բերում Ձեզ՝

      Հիսուսն է ծնվել»։ (2)


      Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

      Հիսուսն է աշխարհ եկել,

      Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

      Մեզ համար Փրկիչ է ծնվել։ (2)


      3. Աստված մեզ այնպես սիրեց,

      Որ Իր Որդուն ուղարկեց՝

      Որ ազատի մեզ մեղքից,

      (Ու փրկի մահից: 2)

      Դե, հիմա եկե՛ք, մարդի՛կ,

      Ցնծացեք, Աստծո որդիք,

      Փառաբանենք մեր Աստծուն՝

      Փրկիչ է ծնվել (2)։


      Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

      Հիսուսն է աշխարհ եկել,

      Ուրախացե՛ք դուք, ո՛վ մարդիկ,

      Մեզ համար Փրկիչ է ծնվել։ (2)

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել