522Ընկած էիր գետնին՝ արյան մեջ կորած,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 522

      Ընկած էիր գետնին՝ արյան մեջ կորած,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Ընկած էիր գետնին՝ արյան մեջ կորած,

      Շատ խորն էր վերքդ, սիրելի՛ս,

      Տեսածս պահին սիրտս Քեզ սիրեց,

      Ուզեցի՝ ապրես, սիրելի՛ս։


      Սիոնի աղջի՛կ, ես քեզ եմ կանչում,

      Լսի՛ր Իմ ձայնը, սիրելի՛ս,

      Պատրաստվի՛ր շուտով, քեզ մոտ եմ գալիս,

      Կտանեմ քեզ Ինձ մոտ, սիրելի՛ս։


      2. Հայրս քեզ համար մեծ շնորհ արեց,

      Նա քեզ միշտ շատ է սիրել,

      Այդ քո սերն էր, որ Ինձ ստիպեց

      Երկնային փառքը թողնել։


      3. Հիմա Հորս մոտ քեզ եմ սպասում,

      Թե ե՞րբ պատրաստ կլինես,

      Շտապի՛ր, սեր իմ, քեզ շատ եմ սիրում,

      Պատրաստվի՛ր, թե Ինձ սիրում ես։

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.