545Տե՜ր, գալիս եմ Քեզ մոտ ես ճամփով քարքարոտ,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 545

      Տե՜ր, գալիս եմ Քեզ մոտ ես ճամփով քարքարոտ,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Տե՜ր, գալիս եմ Քեզ մոտ ես ճամփով քարքարոտ,

      Այն ներկված է արդեն սուրբերիդ արյունով,

      Տե՜ր, փշոտ է ու նեղ` լցված դառնությունով,

      Չեմ դիմանում` երբ եմ հանգչելու Քո գրկում:


      Տե՜ր, խնդրում եմ, լսի՛ր աղերսանքն իմ սրտի,

      Չէ՞ որ Դու ես միակ ապավենն իմ կյանքի,

      Թող անցնեմ այս ճամփան սուրբ խաչիդ հետքերով,

      Եվ պահպանի՛ր Դու ինձ Քո խոցված ձեռքերով:


      2. Տե՜ր, ես Քեզ եմ փնտրում այս ճամփին քարքարոտ,

      Խոստացել ես, գիտեմ, Դու կանգնած ես շատ մոտ:

      Վախենում եմ, իմ Տեր, էլ ոչինչ չեմ տեսնում,

      Բայց Քո սերը անմար ինձ առաջ է տանում:

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.