566Արարատ լեռան ձյունապատ սրտից

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 566

      Արարատ լեռան ձյունապատ սրտից

      Բառերի տեքստի չափը100%

      1. Արարատ լեռան ձյունապատ սրտից

      Հնչում է մի ձայն դարերի խորքից,

      Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում,

      Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում.

      «Դարձե՛ք, ո՛վ հայեր ողջ Հայաստանի,

      Ես Իմ տապանն եմ կանչում բոլորիդ,

      Այսօր ներս մտեք իմ եկեղեցին,

      Դարձե՛ք ողջ ազգով, ժամն է վերջանում»։


      2. Արարատ լեռան կարոտած սրտից

      Հայոց աշխարհ է թռչում աղավնին,

      Ավետիս սրտում, ձիթենին կտցին՝

      «Խաղաղությո՜ւն քեզ»,- ասելու հային:

      «Դարձի՛ր, ազգս հայ, դարձի՛ր անվարան,

      Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան,

      Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան,

      Դարձի՛ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան»։


      3. Արարատ լեռան թախանձոտ սրտից

      Հային է ուղղված պատգամն երկնքից.

      «Կանգնած թակում եմ դուռը քո սրտի,

      Հայոց աշխարհն է նոր իջևանն Իմ:


      Դարձի՛ր, ազգս հայ, Ես քեզ կդառնամ,

      Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ,

      Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան,

      Ես քո Աստվածն եմ, Իմն ես, Հայաստա՛ն»։