576Մարդկանց մենք տեսանք Գողգոթայում

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 576

      Մարդկանց մենք տեսանք Գողգոթայում

      Բառերի տեքստի չափը100%

      1. Մարդկանց մենք տեսանք Գողգոթայում,

      Հոծ բազմություն կար այդ վայրում,

      Այլայլված դեմքեր... շփոթված մարդիկ

      Իրար էին ասում.


      Տեսե՛ք խաչի վրայի Աստծո Գառին՝

      Ինչպե՜ս է Նա գամվել փայտե խաչին,

      Ինչպե՜ս է Նա նայում այս աշխարհին,

      Տանջված դեմքից կաթում է միշտ բարին: (2)


      Ասմունք Արթուր

      1* Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ * Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 2 Որովհետեւ * նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. * ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չþկար, որ նորան ախորժէինք։ 3* Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ * ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ * մենք նորան ոչինչ էինք համարում։ 4* Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա * մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ * նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։

      ----


      2. Նայենք մենք հիմա միայն Գողգոթա,

      Որտեղ ճշմարիտ Փրկչիս գտա,

      Բազմության միջից միակ հարազատ

      Դեմքը ես տեսա:


      Տեսե՛ք խաչի վրայի Աստծո Գառին՝

      Ինչպե՜ս է Նա գամվել փայտե խաչին,

      Ինչպե՜ս է Նա նայում այս աշխարհին,

      Տանջված դեմքից կաթում է միշտ բարին: (2)

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.