59Ամեն երկիրներ, Տերոջմով ցնծացեք

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 59

      Ամեն երկիրներ, Տերոջմով ցնծացեք

      Բառերի տեքստի չափը100%

      1. Ամեն երկիրներ, Տերոջմով ցնծացեք

      Դողով և ուրախությունով,

      Տեր Եհովային ընծաներ մատուցեք

      Հոգվով և ճշմարտությունով։


      2. Քանզի գերազանց բարերար է մեր Տերն,

      Որ մեզ ստեղծած է, և մենք՝

      Անոր խոտավետ արոտին գառնուկներն,

      Պիտի Անոր ձայնը լսենք։


      3. Անոր սուրբ դռները եկեք գոհությամբ,

      Անոր սրահները մտեք:

      Անոր փառք տվեք հոն և օրհներգությամբ

      Անոր անունեն գոհացեք։


      4. Զի Ինք մեր Աստվածն է ի հավիտենից,

      Կեցած են ու պիտի կենան

      Անոր խորհուրդներն ու գործերն գթալից

      Ազգե մինչև ազգ՝ հավիտյան։