604Օրերն ենք հաշվում, ժամերն ենք հաշվում, Տե՜ր Հիսուս,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 604

      Օրերն ենք հաշվում, ժամերն ենք հաշվում, Տե՜ր Հիսուս,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Օրերն ենք հաշվում, ժամերն ենք հաշվում, Տե՜ր Հիսուս,

      Թե երբ կհնչի փողը հրեշտակաց, Տե՜ր Հիսուս,

      Որ Քո ողջ փառքով Դու մեզ երևաս, Տե՜ր Հիսուս:


      Երկնքից մեզ մոտ ե՛կ, Տե՜ր Հիսուս,

      Ամպերով շուտով ե՛կ, Տե՜ր Հիսուս,

      Երկնքից մեզ մոտ ե՛կ, Տե՜ր Հիսուս,

      Կարոտով սպասում ենք Քեզ:


      2. Ու Քո ողջ փառքով նստած աջ կողմում, Տե՜ր Հիսուս,

      Բարեխոսում ես բոլորիս համար, Տե՜ր Հիսուս,

      Որ ապրենք հավերժ արքայության մեջ, Տե՜ր Հիսուս:


      3. Ու մենք ամեն ժամ աղոթում ենք Քեզ, Տե՜ր Հիսուս,

      Որ Դու ներես մեր բազում մեղքերը, Տե՜ր Հիսուս,

      Որ մենք մաքրվենք, կամքիդ մեջ ապրենք, Տե՜ր Հիսուս:


      Youtube ♪♫ ➤

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.