683Ո՜վ Տեր, Քեզ հուսացի, թող երբեք չամաչեմ,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 683

      Ո՜վ Տեր, Քեզ հուսացի, թող երբեք չամաչեմ,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Ո՜վ Տեր, Քեզ հուսացի, թող երբեք չամաչեմ,

      Ապրեցրո՛ւ տկարիս, փրկի՛ր ինձ, կաղաչեմ:

      Ակա՛նջ դիր աղոթքիս, իմ հույսիս վե՛մ եղիր

      Եվ ամուր բերդի պես պաշտպանի՛ր:

      Տե՛ր իմ, ինձ ազատիր

      Ամբարիշտ ձեռքերից,

      Չար մարդկանց խորհրդից,

      Թունավոր խոսքերից:

      Ինձ համար վե՛մ եղիր,

      Ամրոց ու ապավեն,

      Քո հզոր բազուկին կսպասեմ:


      2. Չար մարդիկ ինձ համար չար խորհուրդ են անում,

      Դնելով ծուղակներ` ինձ ցավ են պատճառում:

      Ասում են` հալածե՛ք, խփե՛ք, թող թուլանա,

      Մենակ է, ազատող էլ չկա:

      Ի՛մ Աստված, մոտ եղի՛ր,

      Ինձնից մի՛ հեռանա,

      Օգնության ձեռք մեկնիր,

      Դավին չեմ դիմանա,

      Օգնի՛ր, որ քեզ երգեմ

      Քո ուժով զորացած,

      Հավիտյան Քեզ գովեմ, իմ Աստված:

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.