685Երբ քայլում էի մոլորված այս մահվան շուքի ձորում,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 685

      Երբ քայլում էի մոլորված այս մահվան շուքի ձորում,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Երբ քայլում էի մոլորված այս մահվան շուքի ձորում,

      Թվում էր, թե ելք չկա, հույսս էր արդեն մարում:

      Ընկեր, մոտիկ, բարեկամ ինձ թողեցին, հեռացան,

      Եվ խիստ մտերիմ մարդիկ նույնիսկ թշնամի դարձան:


      Բայց կար Մեկը, որ ինձ սիրեց,

      Իմ բոլոր մեղքերը ներեց,

      Նրա անունն է Հիսուս:

      Ընկած էի, Նա ոտքի հանեց,

      Մեռած էի, կենդանացրեց,

      Պարգևեց աչքերիս լույս:


      2. - Լսի՛ր, ո՜վ իմ բարեկամ, թե բոլորը լքեն քեզ,

      Թե ծնողներդ անգամ արհամարհեն, ատեն քեզ,

      Կանչի՛ր միայն Հիսուսին, ճշմարիտ կյանքի հույսին,

      Այնժամ դու կհամոզվես և սրտանց կաղաղակես:

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.