776Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 776

      Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս

      Բառերի տեքստի չափը100%

      Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս,

      Թող ոտքերս լավանան, որ Քո

      հետքերով գնամ:

      Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ձեռքերիս,

      Թող ձեռքերս զորանան, փառքիդ համար վեր բարձրանան:

      Հիսո՛ւս, սիրելիս, հպվիր աչքերիս,

      Թող աչքերը իմ բացվեն, որ Քո հրաշքները տեսնեմ:


          Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,

          Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:

          Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,

          Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես

          Քո հույսով:


      2. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր մարմնիս,

      Թող մարմինս բժշկվի, որ մեր Հայրը փառավորվի:

      Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ սրտին,

      Թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ մեծ հավատքով:

      Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ անձին,

      Որ ապրեմ հույսով լցված, ճամփաս լինի լուսավորված:


          Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,

          Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:

          Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,

          Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես

          Քո հույսով: