84Փրկչիդ բազուկներուն մեջ

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 84

      Փրկչիդ բազուկներուն մեջ

      Բառերի տեքստի չափը100%

      ՀԵ 209, Էլմ. 122, Սոփ.3։17

      1. «Փրկչիդ բազուկներուն մեջ

      Պիտի հանգչի հոգիդ,

      Անոր սիրույն դրոշակը

      Պիտ ըլլա հովանիդ»։

      Հրեշտակային երգի պես

      Ձայն մը երկնից կուգա,

      Ինձ ամենայն վշտաց մեջ

      Քաղցր հրճվանք կուտա։


      Փրկչիս բազուկներուն մեջ

      Պիտի հանգչի հոգիս,

      Անոր սիրույն դրոշակը

      Պիտ ըլլա հովանիս։


      2. Հոն աշխարհիս հոգերը

      Զիս չեն կրնար նեղել,

      Սատանային հրապույրքը

      Ա՜լ չեն կրնար խաբել։

      Հոս քիչ մ՛ալ աշխատանք կա,

      Քիչ մ՛ըն ալ՝ փորձությունք,

      Քիչ մ՛ըն ալ ցավ ու վիշտ կա

      Ու դեռ քիչ մ՛ըն ալ՝ արցունք։


      3. Հիսուս՝ քաղցր ապաստանս,

      Հոգվույս համար մեռավ,

      Ալ այս անշարժ վեմին վրա

      Հույսս հաստատվեցավ։

      Անդորր հոս կսպասեմ ես,

      Մինչև գիշերն անցնի,

      Եվ ոսկեղեն եզրին վրա

      Այգ փառավոր ծագի։


      Նոտաները

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.