859Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 859

      Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,

      Բառերի տեքստի չափը100%

      1. Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,

      Տե՛ր, Դու իմ կյանքի ապավենն ես, ես ումի՞ց պիտի դողամ:

      Տե՛ր, Դու ինձ հետ ես ցերեկ ու գիշեր

      Ինչպես բարեգութ, սիրասուն Հայր,

      Դժվարության մեջ օգնականն ես իմ,

      Տկարիս համար ամուր ասպար:


      2. Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,

      Տե՛ր, Դու իմ կյանքի ապավենն ես, ես ումի՞ց պիտի դողամ:

      Իմ կյանքը Քոնն է, ապրի՛ր Դու իմ մեջ

      Եվ ինձ նվաճի՛ր Քո սիրով անբիծ,

      Իմ սրտում վառի՛ր սուրբ հուրդ անշեջ,

      Որ ապրեմ հավերժ կյանքով բերկրալից:


      3. Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,

      Տե՛ր, Դու իմ կյանքի ապավենն ես, ես ումի՞ց պիտի դողամ:

      Ողորմի՛ր Դու ինձ, չարից պահիր զերծ

      Անցավոր կյանքիս այս օրերում,

      Եվ հագցրու Դու ինձ ճերմակ հանդերձ,

      Որ հոգիս ցնծա հավերժիդ գրկում:


      Youtube ♪♫ ➤

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.