965Երբ հասկացա Քո սերը, որ հանձն առար իմ մեղքերը

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Red Book 965

      Երբ հասկացա Քո սերը, որ հանձն առար իմ մեղքերը

      Բառերի տեքստի չափը100%

      1. Երբ հասկացա Քո սերը, որ հանձն առար իմ մեղքերը

      Ու Գողգոթա Դու բարձրացար,

      Իմ փոխարեն ծեծվեցիր,

      Այդքան սիրով Դու խաչվեցիր,

      Երբ ես դեռ Քեզ չէի ճանաչում:

      Հիմա, Հիսո՛ւս, ուզում եմ ես

      Ամբողջ ձայնով կանչել ես Քեզ:


      Տե՜ր, Քեզ եմ նվիրում կյանքը իմ,

      Սիրտս ու հոգիս Քեզ ընծայում,

      Զղջում եմ, խնդրում Քեզ՝ ինձ ների՜ր,

      Չեմ ուզում մնալ մեղքին գերի:

      Տե՛ր, ես էլ կորած գառներից մեկն եմ

      Եվ անչափ Քո կարիքը ունեմ:


      2. Իմ կողքով անցար, Հիսո՛ւս,

      Ու Քո խոսքով տվեցիր լույս,

      Ու իմ հոգին, Տե՜ր, պարուրվեց,

      Ինձ էլ, Տե՜ր, խոսքդ հասավ:

      Խավար սիրտս լույսի դարձավ,

      Անխոս հոգիս, Տե՜ր, արտասվեց,

      Ու, Տե՜ր Հիսուս, ուզում եմ ես

      Հոգուս ձայնով գոչել դեպ Քեզ:

      Ծառայության պատմություն

      Երբ է երգվել

      This song is not in an archived service yet.