380Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Old 380

      Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,

      Բառերի տեքստի չափը100%

      Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,

      Ուրանամ իմ փափուկ անձս:

      Ավետարանն առնեմ, գնամ,

      Տիրոջ գործում չծուլանամ:


      Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

      Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ: (2)


      Հեշտ թող թվա դժվար ճամփաս,

      Տեր, ուզում եմ նմանվել Քեզ:

      Օտարական թեկուզ լինեմ,

      Միայն, իմ Տեր, Քեզ ճանաչեմ:


      Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

      Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ: (2)


      Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝

      Հյուրընկալող զավակ լինեմ,

      Վիրավորի վերքը կապեմ

      Ու Քեզ սիրով փառաբանեմ:


      Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

      Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ: (2)


      Ծարավ մարդուն ջրիցդ տամ

      Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,

      Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,

      Երջանիկ եմ, զավակն եմ Քո:


      Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,

      Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ: (2)