732Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ

Ավելացնել ծրագրին

Նման երգ

    Երգացանկ

      Old 732

      Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ

      Բառերի տեքստի չափը100%

      1․Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ

      Որ այս տկար մտքիս երբեք չի հասնում

      Քո թշնամուն նույնպես առար սիրույդ մեջ

      Հրաշք սերդ ինչեր, ինչեր չի անում:


      Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս

      Անհուն է ու Աստվածային պաշտելի

      Անմեկնելի սեր է սերդ իսկապես

      Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)


      2.Ճանաչելով Քո թշնամուն սիրեցիր

      Նրան նույնիսկ Դու աշակերտ կարգեցիր

      Ուղարկեցիր նրան դևեր հանելու

      Գանձանակն էլ միշտ իր մոտը պահելու


      Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս

      Անհուն է ու Աստվածային պաշտելի

      Անմեկնելի սեր է սերդ իսկապես

      Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)