Home


[start:song:old]

518

1. Տերն է իմ լույսն ու փրկությունը

Ես ոչ ոքից չեմ վախենում

Տերն է իմ կյանքի ապավենը

Ես ոչ ոքից չեմ վախենում (2)

 

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից: (2)

 

2. Թեև վրաս զորքի բանակ ելնի

Իմ սիրտը երբեք չի վախենա

Թեև թշնամին ինձ պաշարի

Դարձյալ ես վստահ պիտի լինեմ: (2)

 

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ Հիսուսի զորավոր անունով

Ես ազատ եմ ես ազատ եմ

Ազատ եմ անեծքից մեղքից մահից: (2)

[end:song:old]

[start:song]

269

1. Շուտով իմ Տերը՝ Հիսուսը արքան,
Ամպերով երկնից դեպ երկիր կգա,

Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,

Երբ որ Հայր Աստված հրաման կտա։

 

Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։

2. Բազմած հրեղեն կառքին երկնային`
Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,

Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,

Խոնարհ գառները՝ համառ այծերից։

 

Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։

3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,
Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,

Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,

Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։

 

Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)
Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։

[end:song]

[start:song]

697

1. Մեծ ու զարմանալի են
Քո գործերը, Ամենակալ Տեր Աստված մեր,

Արդար ու ճշմարիտ են ուղիներդ,

Ամենակալ Տեր Աստված մեր:

Տե՛ր, ո՞վ չի վախենում Քեզնից,
Ո՞վ է, որ չի փառավորում Քեզ,

Քանի որ Դու ես միայն սուրբ,
(2)
Միայն սուրբ:
(3)

2. Բոլոր ազգերը պիտի գան
Քո առջևդ ու Քեզ պիտի երկրպագեն,

Քանի որ իրավունքներդ հայտնվեցին

Բոլոր ազգերին, Ո՛վ Թագավոր:

 

Տե՛ր, ո՞վ չի վախենում Քեզնից,
Ո՞վ է, որ չի փառավորում Քեզ,

Քանի որ Դու ես միայն սուրբ,
(2)
Միայն սուրբ:
(3)

[end:song]

[start:song:old]

633

Երբ գամ ու դուռդ թակեմ
Դու հանկարծ չլռես

Բաց քո դռնակը և թող ինձ ներս

Ես կգամ դեպ քեզ, կգամ դեպի քեզ:

 

Երբ գամ ու դուռդ թակեմ
Դու հանկարծ չլռես

Բաց քո դռնակը և թող ինձ ներս

Ես կգամ դեպ քեզ, կժպտամ ու կասեմ:

 

Սեր, սեր, սեր եմ բերել
Հույս ու հավատք ու սեր եմ բերել:

Կյանք, կյանք, նոր կյանք եմ բերել

Դու հավետ իմ անգին կլինես իմ կողքին:
(2)

 

Երբ դու քո ներքին սենյակում
Տխուր ու տրտում կարտասվես,

Միայնության այդ դաժան մշուշում

Կամացուկ կմտնեմ ու քեզ մեղմ կգրկեմ:

 

Երբ դու քո ներքին սենյակում
Տխուր ու տրտում կարտասվես,

Միայնության այդ դաժան մշուշում

Կամացուկ կմտնեմ , ականջիդ մեղմ կասեմ:

 

Սեր, սեր, սեր եմ բերել
Հույս ու հավատք ու սեր եմ բերել:

Կյանք, կյանք, նոր կյանք եմ բերել

Դու հավետ իմ անգին կլինես իմ կողքին:
(2)

[end:song:old]

[start:song:old]

732

1․Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ

Որ այս տկար մտքիս երբեք չի հասնում

Քո թշնամուն նույնպես առար սիրույդ մեջ

Հրաշք սերդ ինչեր, ինչեր չի անում:

 

Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս

Անհուն է ու Աստվածային պաշտելի

Անմեկնելի սեր է սերդ իսկապես

Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)

 

2. Ճանաչելով Քո թշնամուն սիրեցիր

Նրան նույնիսկ Դու աշակերտ կարգեցիր

Ուղարկեցիր նրան դևեր հանելու

Գանձանակն էլ միշտ իր մոտը պահելու

 

Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս

Անհուն է ու Աստվածային պաշտելի

Անմեկնելի սեր է սերդ իսկապես

Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)

[end:song:old]

[start:song]

499

1. Քո ծառային, ո՛վ Տեր, բարիք արա,
Որ Քո տան մեջ միշտ բնակվեմ:

Քո ծառայի ճամփան ուղիղ արա,

Որ Քո տան մեջ միշտ մնամ:
(2)

     Թող որ, Տե՛ր, հավետ Քո մեջ մնամ,

     Թող որ, Տե՛ր, Քեզնից չհեռանամ,
     Որ փառքդ միշտ տեսնեմ և Խոսքիդ մեջ մնամ,

     Քանի որ Դու ես ճշմարիտ ճամփան:
(2)

2. Ուր էլ գնամ, թող միշտ Քո մեջ մնամ`
Հավատալով խոստումներիդ:

Ճշմարտության ճամփով ես ընթանամ`

Կատարելով պատգամներդ:
(2)

 

     Թող որ, Տե՛ր, հավետ Քո մեջ մնամ,
     Թող որ, Տե՛ր, Քեզնից չհեռանամ,

     Որ փառքդ միշտ տեսնեմ և Խոսքիդ մեջ մնամ,

     Քանի որ Դու ես ճշմարիտ ճամփան:
(2)

 

Քո ծառային, ով Տեր, բարիք արա,

Որ Քո տան մեջ միշտ մնամ:

[end:song]

[start:song:old]

521

1.Ուրախ ենք մենք Տիրոջմով

Խինդով ցնծումով

Պայծառ հույսով բերկրանքով

Հաղթում անվրդով։2

 

Տերն է մեզի միշտ պաշտպան

Ինչեն վախենանք,

Նրա գիրկն է ապաստան

Որու էլ գնանք։2

 

2.Վարվե մեզ հետ կամքիդ պես

Դու մեր կյանքի Տեր,

Առաջնորդիր մեզ ով Տեր

Բարի հովվի պես։2

 

Տերն է մեզի միշտ պաշտպան

Ինչեն վախենանք,

Նրա գիրկն է ապաստան

Որու էլ գնանք։2

 

3.Փափագը մեր խեղճ սրտի

Միայն մեկն է Տեր,

Քաղցրությունդ ճաշակենք

Ու Քո մեջ ապրենք։2

 

Տերն է մեզի միշտ պաշտպան

Ինչեն վախենանք,

Նրա գիրկն է ապաստան

Որու էլ գնանք։2

 

4.Երկնքում ով ունենք մենք

Քեզանից բացի,

Երկրի վրա էլ Քեզմե զատ

Ոչինչ չենք ուզում։2

 

Տերն է մեզի միշտ պաշտպան

Ինչեն վախենանք,

Նրա գիրկն է ապաստան

Որու էլ գնանք։2

 

[end:song:old]

[start:song:old]

745

Օրհնեցեք Տիրոջը ով նրա հրեշտակներ

Զորությամբ որ կատարում եք Նրա խոսքը

Օրհնեցեք Տիրոջը ով Նրա բոլոր զորքեր

Զորությամբ որ կատարում էք Նրա կամքը

 

Օրհնենք, օրհնենք,

Օրհնենք, մենք Նրան

Օրհնենք մենք Նրան (2)

 

Օրհնեցեք Տիրոջը ով բոլոր արարածներ

Քանզի Նա արժանի է օրհնության

Օրհնեցեք Տիրոջը տերության ամեն վայրում

Ամեն շունչ ունեցող թող օրհնե Նրան

 

Օրհնենք, օրհնենք,

Օրհնենք, մենք Նրան

Օրհնենք մենք Նրան (4)

[end:song:old]