325
1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,
Արև, աստղեր կխոսեն Իր մասին,
Աստված Իր խոսքը մեզի կհայտնե,
Ինչպես հայտնվեց լույսը խավարում։
Չկա զրույց, չկան նաև խոսքեր,
Բայց երկիրը լեցուն է Իր խոսքով,
Արդյո՞ք պատրաստ են այսօր ձեր սրտերն`
Ընդունելու Արարչի մեծ փառքը։
2. Երկիրը Իր զորությունով շինեց,
Աշխարհը իմաստությունով հիմնեց,
Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց,
Բայց մարդը Աստծուց հրաժարվեց։
Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային,
Միջնորդ է քեզ Որդին աստվածային,
Նա քեզ համար խաչափայտին գամվեց,
Հաշտվի՛ր, քանի ժամանակ է տվել։
3. Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին`
Հոժարակամ խոնարհվելով Խոսքին,
Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով,
Թող փառավորվի Աստված մեր կյանքով։
Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից,
Հաղորդ եղանք աստվածային լույսին,
Ուրախությամբ, երանությամբ լեցուն
Փառավորենք Հիսուսի սուրբ անունն։