699
Տեր անչափ հեռու ես Դու
Եվ այնքան անհուն ես ինձ թվում
Բայց հույսս Տեր ես չեմ թողնում
Թեև դժվար եմ ես աղոթքի խոսքեր գտնում
Շփոթված է իմ հոգին երբ փնտրում եմ քեզ կրկին
Բայց սիրող քո սուրբ սրտիդ շնորհք ես ինձ տալիս
Կերգեմ քեզ կօրհնեմ
Նեղության պահին անգամ
Երբ փշոտ է իմ ճամփան
Կերգեմ քեզ կօրհնեմ
Կպարզեմ ձեռքերը իմ
Ճշմարիտ հոգով ուղին, կերգեմ
Մեծ են խորհուրդները քո
Տեր անհաս են ինձ համար ու խորթ
Բայց քեզ վրա է հույսը իմ Տեր և գիտեմ որ դու
Միայն Տերն ես իմ կյանքի
Շփոթված է իմ հոգին երբ փնտրում եմ քեզ կրկին
Բայց սիրող քո սուրբ սրտիդ շնորհք ես ինձ տալիս
Կերգեմ քեզ կօրհնեմ
Նեղության պահին անգամ
Երբ փշոտ է իմ ճամփան
Կերգեմ քեզ կօրհնեմ
Կպարզեմ ձեռքերը իմ
Ճշմարիտ հոգով ուղին, կերգեմ