732
1․Զարմանալի գաղտնիք կա Քո սիրո մեջ
Որ այս տկար մտքիս երբեք չի հասնում
Քո թշնամուն նույնպես առար սիրույդ մեջ
Հրաշք սերդ ինչեր, ինչեր չի անում:
Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս
Անհուն է ու Աստվածային պաշտելի
Անմեկնելի սեր է սերդ իսկապես
Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)
2.Ճանաչելով Քո թշնամուն սիրեցիր
Նրան նույնիսկ Դու աշակերտ կարգեցիր
Ուղարկեցիր նրան դևեր հանելու
Գանձանակն էլ միշտ իր մոտը պահելու
Հրաշք սեր է սերդ Հիսուս սիրելիս
Անհուն է ու Աստվածային պաշտելի
Անմեկնելի սեր է սերդ իսկապես
Թշնամուդ հետ խեղճ մարդ սերդ ոնց կապես: (2)